«Ինձ պարգևավճարը պետք է, 50 000 դոլարի հիպոթեք ունեմ, պետք է մարեմ». Աղազարյան
264
Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ., 11:36
![]() Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի կողմից տրված պարգևավճարներն ուղղելու են բարեգործությանը։ 24TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ինքն ու իշխանական մյուս պատգամավորները ևս այդ քայլին չեն դիմում, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ասել է․ «62 տարեկանում հիպոթեքով բնակարան եմ ձեռք բերել ու դեռևս ունեմ 50 հազար դոլարի չափով պարտք՝ բանկերին, էդ գումարը կուղղեմ մարելուն։ Իշխանության մաս կազմող պատգամավորների 99 տոկոսն իմ նման շարքային քաղաքացիների են ու իրենց համար այդ գումարն էական նշանակություն ունի։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ ժողովրդավարություն է։ Ապրի ընդդիմությունը, բայց դա իրենց համար էական չի, էլի, նրանք իրենց ընտանիքի սոցիալական հարցերի լուծման խնդիր չունեն»։ |

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
34425.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
11325.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
14125.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
29725.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
40624.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
47824.09.2026, 21:24
