Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

«Կարող է ստեղծվել քաղաքական տոտալ ճգնաժամ»․ Սուրեն Սուրենյանց

219
Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ., 09:48
«Կարող է ստեղծվել քաղաքական տոտալ ճգնաժամ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ֆրանսիայում այսօր տեղի է ունենալու խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:
Ֆրանսիայի ամենամեծ խնդիրն այն չէ, որ կարող է ձևավորվել ծայրահեղ աջ կառավարություն՝ Բարդելայի գլխավորությամբ: Կա ավելի վատ սցենար, որն ավելի քան հնարավոր է՝ մեծամասնության չձևավորում, կառավարության չկազմավորում, նոր քաղաքական ստատուս-քվոյի բացակայություն: Կարող է ստեղծվել քաղաքական տոտալ ճգնաժամ, որովհետև նախագահը մեկ տարի խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու իրավունք չունի:
Ահա դա կարող է լինել Մակրոնի չհաշվարկված որոշման ճակատագրական հետևանքը»։