Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է քոնգրեսական հայամետ թեկնածուներին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել․ «Իբրև հայ և համախոհ համայնքների ընտրողներին կողմնորոշիչ օգնություն, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Կոնգրեսի ընտրություններին ընդառաջ, հրապարակել է իր հավանությունը վայելող 84 թեկնածուներից բաղկացած ցանկ, որի կազմությունը հիմնված է հանձնախմբի կողմից մշակված «օրենսդրական հաշվետվությունների քարտերի» վրա։ Դրանցով գնահատվում է յուրաքանչյուր գործող կոնգրեսականի՝ հաշվի առնելով Հայ դատի հանձնախմբի կողմից սահմանված՝ հայկական հետաքրքրություն ներկայացնող շուրջ 40 ոլորտներում նրանց նախընթաց կեցվածքն ու խոստումները։ Հայ դատի հանձնախումբը հավանություն չի տվել 2024թ․ նախագահական մրցավազքի որևէ մասնակցի, քանի որ «ձախող» գնահատական է տվել ինչպես Թրամփ-Փենս վարչակազմին, այնպես էլ Բայդեն-Հարիս վարչակազմին՝ Ադրբեջանին զինելու, ցեղասպանությունը թույլատրելու և Արցախը լքելու համար: Ըստ Հայ դատի Վաշինգթոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ Հայ դատի հանձնախումբն ուս-ուսի կանգնած է յուրաքանչյուր օրենսդիրի կողքին, ով արժանացել է հանձնախմբի հավանությանը և աշխատում է ապահովելու ընտրական հետևանքներ նրանց համար, ովքեր աջակցել են Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությանը: Ավելի քան երբևէ, հայ և դաշնակից ընտրողները դիտվում են որպես առանցքային ուժ, որ կարող է նախագահական ընտրություններին ընդառաջ կարգավորել հավասարակշռությունը տատանվող նահանգներում և օրենսդիր իշխաննության համար մրցավազքում: Թեկնածուների գնահատման համակարգն ամբողջացնում է հայկական հարցերի վերաբերյալ նրանց գործունեության ողջ պատմությունը, դրանցում նկատի են առնված նրանց կեցվածքը հայկական հետաքրքրության հարցերի շրջանակում, այդ թվում ելույթներ, բանաձևերի ներկայացում և սատարում, հանրային հնչեղության ապահովում, հայկական հարցերով հանձնախմբին անդամակցություն, այցելություն Հայաստան և Արցախ, մասնակցություն հիշատակման և այլ միջոցառումների, սատարում Հայ դատի հանձնախմբի կողմից քաջալերված բանաձևերին և այլն»։ |
«Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը. «Հայաքվե»
5017:18«Ընդդիմությունը գյուղեգյուղ ընկած պետք է ի ցույց դներ իշխանության ցոփ ու շվայտ կյանքը»․ Սամվել Ֆարմանյան
5016:54««Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է»․ Նարեկ Մալյան
6216:42Բլինքենը չի մասնակցի COP29-ին
5116:30«Միրզոյանն ու Փաշինյանը թուրք-ադրբեջանական մամուլի առաջին էջերի սպասված հյուրերից են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5415:42Աղազարյան-Քյարամյան միջադեպի առնչությամբ դիմումը քննվում է ՔԿ-ում
6314:18