Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Պատահական չէ, որ այս օրերին ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել». Իշխան Սաղաթելյան

177
Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ., 17:48
«Պատահական չէ, որ այս օրերին ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՅԴ Հայ դատի գրասենյակները շարունակում են աշխարհին ներկայացնել իրականությունը։ Գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, համաժողովին մասնակցող ութ հարյուրից ավելի միջազգային կազմակերպություններ, համալսարաններ, ակադեմիականներ իրազեկվում են Ադրբեջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին ու բնապահպանական ոլորտին։
Զուգահեռ տարված աշխատանքների արդյունքում՝ ԱՄՆ Քոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամներ միացել են Քոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ կոչ անելով ԱՄՆ իշխանություններին COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, ապօրինի պատանդառության, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։
Տարբեր երկրներում գործող ՀՅԴ Հայ դատի գրասենյաները COP29-ի գագաթնաժողովին ընդառաջ ջանք չեն խնայում Ադրբեջանի վրա ճնշման ավելացման գործում՝ որպես առաջնային նպատակ ունենալով Բաքվի բանտերում պահվող գերիների՝ հայրենիք վերադարձի հարցը։
Պատահական չէ, որ այս օրերին ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել՝ դարձյալ թիրախավորելով Դաշնակցությանը և Հայ դատի գրասենյակների պատասխանատուներին։
Պատահական չէ, որ այս օրերին նույն
հռետորաբանությամբ և նույն թեզերով Հայաստանի գործող իշխանությունները և նրանց սպասարկող մամուլը պայքարում են ազգային շահերով առաջնորդվող բոլոր անհատների և կառույցների նկատմամբ։
Անկախ այս փաստերից, ՀՅԴ-ն շարունակելու է արդարության վերականգնման և հայկական շահերի պաշտպանության համար մղվող պայքարը։

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան