Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.

Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածներում աշխատանքներին

169
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 23:36
Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածներում աշխատանքներին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ պարբերաբար այցեր է իրականացնում Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության հատվածներ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

«Խորհրդանշական հուլիսի 5. ՀՀ Սահմանադրության օր: Այցը, թերևս, պատահական չէր, սահմանային այդ հատվածն էլ՝ առավել ևս:
Ոսկեպար-Կիրանց արդեն սահմանազատված հատվածով հստակ ամրագրվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը մեկնարկել է, իսկ այստեղից սկսվում են անհերքելի հայկական տարածքները»,- ասվում է հայտարարության մեջ:

Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածներում աշխատանքներին