Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Դուք չգիտեի՞ք, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի ադմինիստրատիվ տարածքում»․ Սինանյան

95
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 14:24
«Դուք չգիտեի՞ք, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի ադմինիստրատիվ տարածքում»․ Սինանյան

«Ես ձեր որակումները արհամարհում եմ որպես իրականությանը չհամապատասխանող բան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գործող իշխանության վարկանիշի նվազումը Սփյուռքում։
«Սփյուռքում միշտ էլ եղել է օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություններ։ Դա շարունակվում է նաև հիմա։ Դուք ուզում եք սենսացիոն բաներ լսել։ Մարդիկ դժգոհում են, քանի որ մենք պարտվել ենք պատերազմում, կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիցներն այսօր զրկվել են իրենց պատմական հայրենիքից։ Մեր՝ մի քանի հազար տարվա պատմությունն այս պահին ընդհատվել է Արցախում»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե փաստորեն ինքն Արցախը պատմական հայրենիք է համարում՝ համակարծիք չլինելով Փաշինյանի հետ, ով Արցախը համարում է Ադրբեջանի մաս, Սինանյանն ասաց.«Պատմական հայրենիքն ի՞նչ կապ ունի ադմինիստրատիվ տարածքի հետ։ Բա դուք չգիտեի՞ք, որ Ադրբեջանի ադմինիստրատիվ տարածքում է գտնվում Արցախը»։

«Դուք չգիտեի՞ք, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի ադմինիստրատիվ տարածքում»․ Սինանյան