«Հուսանք՝ մոտ ապագայում Երևանում կունենանք մեր մեծ հայի հուշարձանը»․ Ալեն Սիմոնյան
![]() ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը․ «Այսօր հայ կինոյի եւ թատրոնի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 94-ամյա հոբելյանն է։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող արտիստի հուշարձանը։ Ուստի դիմել եմ Երևանի քաղաքապետին և առաջարկել Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը՝ հայտնելով նաև իմ պատրաստակամությունն արձանի տեղադրման հետ կապված ծախսերը համաֆինանսավորելու հարցում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին՝ այս նախաձեռնության վերաբերյալ ունեցած դրական արձագանքի համար։ Հուսանք, որ մոտ ապագայում Երևանի ավագանին կքննարկի և դրական որոշում կկայացնի իմ առաջարկի վերաբերյալ, և մենք վերջապես կունենանք մեր մեծ հային նվիրված հուշարձանը»: Աղբյուրը` Ալեն Սիմոնյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
