Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

Եսային երրորդ անգամ է վիրահատվել

109
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 18:18
Եսային երրորդ անգամ է վիրահատվել

Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքերի լուրջ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կինը՝ Նաիրա Սահակյանը, գրում է․ «Այսօր Եսայու երրորդ վիրահատությունն արեցին։

Բժիշկների գնահատմամբ հաջող է անցել։ Ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին։ Վիրակապը բացվելու է հինգ օրից։ Հուսով ենք՝ ամեն ինչ հաջող կանցնի և նոր վիրահատությունների կարիք չի զգացվի։

Բժիշկների հոգատարությունը ու պրոֆեսիոնալիզմը մեծ գնահատանքի է արժանի։ Լևոն Արարատի Բաղդասարյանը, Ալեքսանդր Նիկոլայի Կրասնիկովը, Սիրարփի Պողոսյանը, Ալբերտ Առաքելյանը և մյուս բժիշկներն իրենց գործի վարպետներն են։ Շնորհակալ ենք, որ ձգտեցիք անհնարինը հնարավոր դարձնել։

Նաև հրաշալի է տեսնել, որ երիտասարդ բժիշկները ետ չեն մնում փորձառուներից։

Երիտասարդ բժիշկների այս սերունդը շատ մեծ փորձ է հասցրել կուտակել։ Ցավոք սրտի այդ փորձի մի մեծ մաս կուտակվել է պատերազմի ու Արցախի հայաթափման ժամանակ պայթյունի վիրավորներին օգնություն ցուցաբերելու ժամանակ»։

Աղբյուրը`   Նաիրա Սահակյան