Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը
![]() Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրոմիության Խաղաղության հիմնադրամից․ Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել են Եվրոմիության դիվանագիտական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրների՝ «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։ Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա՝ պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների՝ Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |
Փեզեշքիանը հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում
8209:24Օրբանը մեկնեց Բաքու, որտեղից կգնա բռնազավթված Շուշի
86Երեկ, 23:48ՆԱՏՕ-ն Լեհաստան կտեղափոխի հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր
206Երեկ, 18:54ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները
295Երեկ, 18:30«Օրբանը Զելենսկու ուղերձները Պուտինին չի փոխանցել». Ուշակով
218Երեկ, 18:00«Ոչ թե նոր Սահմանադրություն, այլ նոր իշխանություն է պետք»․ Քաղաքագետ
129Երեկ, 17:24