Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրոմիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ապրիլի կեսերին հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրոմիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Ըստ դիվանագիտական փաստաթղթերի, այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ «Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ»,- ասված է փաստաթղթում, որի ընդունումը մի քանի շաբաթ է՝ արգելափակվում է Հունգարիայի կողմից։ |
«Արդեն մատնանշում են հենց Ադրբեջանի և Իսրայելի միջամտությունը». Նաիրի Հոխիկյան
4904:06«Կիրանցցիները, իրենց իսկ բնորոշմամբ՝ մեռած են, թաղած չեն». Ոսկան Սարգսյան
5503:18«Եկեղեցականներն ամբողջությամբ կիսում են էս բաշիբոզուկ կլոունի քայլերի պատասխանատվությունը». Արման Բաբաջանյան
6802:06«Իսրայելից զատ Մոսկվան ու Անկարան էլ կարող էին լինել Ռաիսիի ուղղաթիռի վթարի շահառուները». Ստյոպա Սաֆարյան
7002:00«Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար». Ստեփան Դանիելյան
7500:30«Դա ի՞նչ ա նշանակում, դա ի՞նչ ա նշանակում». համացանցը ծաղրում է Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
92Երեկ, 22:48