Էրդողանը հայտնել է, թե գոհ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող գործընթացից
1132
Երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ., 09:54
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադիր հետևում է զարգացումներին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Էրդողանն ասել է, որ «արդար և կայուն խաղաղությունը, որը կապահովվի Հարավային Կովկասում, նոր մթնոլորտ կստեղծի Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև այլ տարածաշրջանների երկրների համար»։ «Մեր ադրբեջանցի եղբայրները բազմիցս ցույց են տվել, որ խաղաղության կողմնակիցն են, և մենք նույն վերաբերմունքն ենք ակնկալում Հայաստանի ղեկավարությունից»,- ասել է Էրդողանը։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
