Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Փորձագետները միակարծիք են՝ Փեզեշքյանը կարող է հաղթել միայն մեկ դեպքում»․ Բալյան

137
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 19:24
«Փորձագետները միակարծիք են՝ Փեզեշքյանը կարող է հաղթել միայն մեկ դեպքում»․ Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը Իրանում նոր նախագահ են ընտրելու: Լռության օրը ամփոփենք երկրորդ փուլի քարոզարշավը: Բոլոր փորձագետները միակարծիք են, որ առաջին փուլի առաջատար, բարեփոխական թեկնածու Մասուդ Փեզեշքյանն ընտրություններում կարող է հաղթել միայն մեկ դեպքում, եթե 60% քվերակության չմասնակցած քաղաքացիների գոնե մի մասը գնա ընտրատեղամասեր: Ու այստեղ որոշակի խնդիր կա, քանի որ իրանական քաղաքական սփյուռքը, որոնց համակիր ընտրազանգվածը կարող էր քվեարկել բարեփոխական թեկնածու օգտին, հանդես է գալիս բոյկոտի օգտին: Երկրորդ մեծ խումբը առաջին փուլի քվեարկության մասնակից այն քաղաքացիներն են, որ բոլորին դեմ կողմնորոշման կողմնակից են: Հունիսի 28-ին այդպիսի քվեաթերթերի ընդհանուր թիվը 1 միլիոնից ավելին է եղել:
Փորձագիտական հանրույթը ավելի հավանական է համարում պահպանողական Ջալիլիի հաղթանակը՝ նշելով, որ պահպանողական ճամբարի բոլոր առանքային դեմքերը ընտրությունների այս փուլում պաշտպանում են նրա թեկնածությունը: Խոստովանեմ, որ այս տեսակետը ես չեմ պաշտպանում, քանի որ աառաջին փուլում ավելի քան երեք միլիոն քվե ստացած թեկնածուն՝ իրանական խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆը, որպես պահպանողականների առանցքային դեմքերից մեկը, իր ընտրողների ուղղված ուղերձում ոչ թե կոչ արեց քվեարկել Ջալիլիի օգտին, այլ Փեզեշքյանի դեմ:
Ու Ղալիբաֆը պահպանողականներից միակը չէ, ով ամենևին խանդավառված չէ Ռահբար Խամենեիի որդի Մոջթաբայի թեկնածուի համարում ունեցող Ջալիլիի հաղթանակով: Կառանձնացնեմ, օրինակ, Մահմուդ Ահմադինեժադին, ում նախագահության օրոք Ջալիլի իրանական միջուկային ծրագրով գլխավոր բանակցողն էր որպես Անվտանգության խորհրդ քարտուղար: Ջալիլիի հետ շատ լավ հարաբերությունների պարագայում Ահմադինեժադը Մոջթաբա Խամենեիի հակադիր քաղաքկան դաշտում է դեռևա նախագահության վերջին տարիներից, երբ Ռահբարի որդուն հրապարակային մեղադրեց կոռուպցիայի մեջ: Հիշեցնեմ, որ 2013 թվականին այդ կոնֆլիկտի պատճառով նախագահական ընտրություններում Ահմադինեժադի թիմի թեկնածուին, ով նաև հեռացող նախագահի ազգականն էր և համարվում էր ֆավորիտներից մեկը, թույլ չտվեցին քվեարկվել՝ գործադրելով բոլոր հնարավոր, այդ թվում՝ քրեական հետապնդման գործիքակազմը: Ու այդ կոնֆլիկտը ամենևին իրավիճակային չէ, ինչի ապացույցն է երկու անգամ Մահմուդ Ահմադինեժադի թեկնածության առաջադրումների մերժումը, այդ թվում՝ այս ընտրություններում:
Ջալիլիի նախընտրական շտաբում ակնհայտորեն գիտեն և հասկանում են, որ պահպանողականների ճամբարի մաիսնության մասին թեզը առավելապես քարոզչական է ու թերևս նաև այդ պատճառով ընտրարշավը ավարտեցին մեծ, բազմահազարանոց հանրահավաքով՝ ուժի ցուցադրությամբ:
Ամփոփենք: Նախագահական այս ընտրությունները Իրանում քաղաքական-իշխանական էլիտայի վերադասավորումների, իմ կարծիքով խորքային վերակառուցման մեկնակետ է դառնալու, որ ավարտվելու է քաղաքական սերնդափոխությամբ: Արդեն տեսանելի ապագայում Իրանում ձևավորվելու է նոր իշխանություն՝ նոր դեմքերով, որոնց հետ աշխատանքը ի շահ մեր երկրի պետք է սկսել արդեն հիմա»։

Աղբյուրը`   Վարդան Բալյան