Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Ադրբեջանի ներկայացուցիչը Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել»․ Free Armenian Prisoners

129
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 16:00
«Ադրբեջանի ներկայացուցիչը Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել»․ Free Armenian Prisoners

ԱՄՆ Ատլանտյան խորհրդում անցած շաբաթ անցկացված քննարկման ժամանակ Ադրբեջանը ներկայացնող Էսմիրա Ջաֆարովան Ադրբեջանում ապօրինի կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել:

Այս մասին նշվում է Free Armenian Prisoners շարժման ֆեյսբուքյան էջում. «Ջաֆարովան հայտարարել էր, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, այցելելով Ռուբեն Վարդանյանին, եկել է այն եզրահանգման, թե Վարդանյանի կալանքի պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Մինչդեռ նման բան չէր կարող լինել, քանի որ քաղաքականության համաձայն՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն որոշում չի կայացնում այն մասին, թե արդյոք կալանավորի կալանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ավելին, Վարդանյանի փաստաբանական թիմը վերջերս հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, որում մանրամասնորեն ներկայացրել է Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների և միջազգային բազմաթիվ չափանիշներ ոտնահարող կալանքի պայմանների մասին»։

Աղբյուրը`   Free Armenian Prisoners