Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Ամեն բան անում են, որ մարդն իրեն օտար զգա սեփական հայրենիքում»․ Անի Կաղինյան

130
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 17:06
«Ամեն բան անում են, որ մարդն իրեն օտար զգա սեփական հայրենիքում»․ Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ մետրոյի Հանրապետության Հրապարակ կայանի մուտքի մոտ կանգնել են երեք երիտասարդ աղջիկ և մեկ տղա ու դրամարկղին մոտեցող ուղևորներին ստիպողաբար հրավիրում են տերմինալով վճարում անելու և սովորեցնելու տերմինալից օգտվելու, բացատրությունը, որ շուտով չեք կարողանալու օգտվել մետրոյից, որովհետև ժետոն չի լինելու: Իմ այն հարցին, թե մենք տերմինալից օգտվել գիտենք, բայց ՀՀ թոշակառուներն, ովքեր մեծ թիվ են կազմում, ինչպե՞ս պետք է օգտվեն դրանից, որ ինչո՞ւ եք կրճատում աշխատատեղեր այս սուղ աշխատատեղերի պայմաններում, որ ամեն բան ուղված է քաղաքացու, մարդու դեմ, որ ես ուզում եմ դրամով ժետոն գնել և այդ տարբերակով երթևեկել, որ Երևանի մետրոպոլիտենը մենք ժառանգություն ենք ստացել Խորհրդային Միությունից, որ այն մեր պապերի և ծնողների աշխատանքի արդյունքն է, դուք ո՞վ եք պատասխան չեղավ: Ամեն բան անում են, որ մարդն իրեն օտար զգա սեփական հայրենիքում:

Աղբյուրը`   Անի կաղինյան