Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

Դաշնակիցները Մակրոնին խորհուրդ են տվել դադարեցնել նախընտրական արշավը․ #Politico

566
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 14:36
Դաշնակիցները Մակրոնին խորհուրդ են տվել դադարեցնել նախընտրական արշավը․ #Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դաշնակիցները խորհուրդ են տվել դադարեցնել նախընտրական արշավը՝ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում նախագահի կոալիցիայի ձախողումից հետո, գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Նրան խորհդուրդ են տվել դադարեցնել նախընտրական արաշվը։ Եվ հարցն այն չէ, թե նա լսել է այդ ուղերձը, ավելի ճիշտ՝ նրան ստիպել են լսել»,- ասել է ֆրանսիական «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ։