«Երեք օր ջուրը կտրելը կանոնների խախտում է»․ Գ․ Բաղրամյան
![]() Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ջրի և հոսանքի պարբերաբար անջատումներին։ «Այդ ամենը կանոնակարգված է։ Ջրի, հոսանքի և գազի անջատում առանց զգուշացման պետք է լինի միայն, եթե վթարային խնդիր է։ Այսինքն՝ հնարավոր չէր կանխատեսել և զգուշացնել, ինչպես պլանային անջատումների ժամանակ են զգուշացնում»,-ասաց նա։ Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են այդ ընկերությունները կանոնների խախտման համար տուգանվել՝ Բաղրամյանը պատասխանեց․ «Տուգանքները վճարում են սպառողներին և դա լինում է պարբերաբար։ Տուգանվում են միայն այն դեպքում, երբ մեր մոնիթորինգի արդյունքում տեսնում ենք, որ ընկերությունը խախտել է ժամանակացույցը։ Օրինակ՝ քաղաքային պայմաններում էլեկտրաէներգիայի անջատումը պետք է 4 ժամից ավելի չլինի, իսկ եթե լինում է, ապա տուգանվում է և տուգանքը ստանում է տուժող սպառողը»,-ասաց նա։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
