Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Էսօր ինձ գրած մարդիկ կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար»․ Սամվել Մարտիրոսյան

114
Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 18:30
«Էսօր ինձ գրած մարդիկ կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար»․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին երկու ժամում արդեն հինգերորդ մարդն է գրում, որ ինչ-որ moneyarix համակարգում գումար են «ներդրել» ու հիմա չեն կարողանում հանել։ Ինչ-որ լրացուցիչ գումար են ուզում։ Որը որ վերցնեն, էդ էլ, բնականաբար, կկորի։
Եվս 246 անգամ հորդորում եմ և մորդորում՝ չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել։ Նույնիսկ, եթե ինքը ինչ-որ սերտիֆիկատների նկար ա ուղարկում։ Շատ վստահ ա խոսում։ Արհեստական բանականություն ա, իբր, օգտագործում։
Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար։ Նվիրել ինչ-որ ժուլիկներին»։