Թշնամու ԱԳ նախարարն ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի հետ խոսել է «ՀՀ Սահմանադրության փոփոխության» մասին
![]() Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները։ Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։ Նշվել է, որ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Չնայած համաձայնագրի իրականացման զգալի առաջընթացին, ընդգծվել է «Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերի փոփոխության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներից հրաժարվելու կարևորությունը»։ |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54
