Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Հայաստանը պետք է հրաժարվի մեր նկատմամբ տարածքային պահանջներից»․ Ալիև

92
Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ., 10:00
«Հայաստանը պետք է հրաժարվի մեր նկատմամբ տարածքային պահանջներից»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում նշել է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու» կարևորությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի նախագահը նշել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցման կարևորությունը, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ, համապատասխան օրենքներում և ներքին նորմատիվ իրավական ակտերում։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն և Երևանը շարունակում են կարգավորման շուրջ ջանքերը և առաջ են տանում խաղաղ օրակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։