Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Հայտնի չէ, թե ջրհեղեղից տուժած քանի՞ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ է աջակցություն տրվել»․ Ոսկան Սարգսյան

53
Այսօր, 11:54
«Հայտնի չէ, թե ջրհեղեղից տուժած քանի՞ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ է աջակցություն տրվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարզպետը հեղեղից տուժած տրանսպորտային միջոցների տերերին ընդհանուր տրամադրել է ծառայողական ավտոմեքենայի գնի կեսի չափով աջակցություն։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հոկտեմբերի 14-ին որոշում է ընդունել 2024թվականի մայիսի 25-26-ին տեղացած հորդ անձրևներից առաջացած հեղեղումներից առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների համար տրամադրել 29 միլիոն 201 հազար ՀՀ դրամ ֆինանասնական աջակցության՝ ըստ հավելվածի։ Սակայն որոշման հավելվածը Տավուշի մարզպետարանը չի հրապարակել, հայտնի չէ, թե այդ 29 միլիոնը ջրհեղեղից տուժած քանի՞ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ և որքան չափով է տրվել։ Եթե ջրհեղեղից տուժած տրանսպորտային միջոցների տերերին տրված գումարը պատճառված վնասին համարժեք է լիներ, մարզպետի որոշման մեջ գրված կլիներ՝ ֆինանսական փոխհատուցում, ոչ թե՝ աջակցություն։
Կառավարությունը պետական բյուջեից մեկ միլիարդից ավել դրամ է հատկացրել պաշտոնյաների համար 50 ծառայողական շքեղ, այդ թվում՝ 110 հազար դոլարանոց ավտոմեքենա գնելու համար, սակայն ջրհեղեղից տուծած տրանսպորտային միջոցների տերերին որպես ֆինանսական աջակցություն, ընդհանուր հատկացրել է ընդամենը 29 միլիոն դրամ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան