Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

Գարեգին Երկրորդը Բաքվի գագաթնաժողովին մասնակցելու «հրավեր չի ստացել»

49
Այսօր, 13:06
Գարեգին Երկրորդը Բաքվի գագաթնաժողովին մասնակցելու «հրավեր չի ստացել»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, «Ազատության»-ը փոխանցել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ադրբեջանի Մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովն օրերս հայտարարել էր, որ Կովկասի մահմեդականների գրասենյակը COP29-ի շրջանակներում, նոյեմբերի 5-ից 7-ը, համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կկազմակերպի։

Նրա խոսքով՝ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 200 կրոնական գործիչներ։ Նախատեսվում է նաև նրանց ուղևորությունը Ղարաբաղ։