Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Ինչո՞ւ չի հաջողվում Արդարադատության նախարար ընտրել»․ հարց՝ Հայկ Կոնջորյանին

57
Այսօր, 12:48
«Ինչո՞ւ չի հաջողվում Արդարադատության նախարար ընտրել»․ հարց՝ Հայկ Կոնջորյանին

«Ինչո՞ւ չի հաջողվում Արդարադատության նախարար ընտրել, թեկնածուի շուրջ կրկին կոնսենսուս չկա, ինչո՞վ է դա պայմանավորված, կադրային խնդի՞ր կա»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցն ուղղվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին․ «Նորմալ քննարկումներ են, բնական գործընթաց է։ Կառավարող ուժը, տարբեր քննարկումների միջոցով, փորձում է գտնել լավագույն լուծումներ»,- ասաց Կոնջորյանը։ Իսկ հարցին՝ թե ի՞նչ պահանջներ կան, որոնց թեկնածուները չեն բավարարում, պատգամավորն ասաց․ «Ես լիազորված չեմ հանդես գալ վարչության անունից և տեղեկատվություն տալ»։

«Ինչո՞ւ չի հաջողվում Արդարադատության նախարար ընտրել»․ հարց՝ Հայկ Կոնջորյանին