Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.

«Ժամանակն է դադարեցնել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը»․ Ալիևը՝ Բլինքենին

78
Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ., 09:54
«Ժամանակն է դադարեցնել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը»․ Ալիևը՝ Բլինքենին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ «վաղուց ժամանակն է պաշտոնապես դադարեցնել չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված բոլոր ինստիտուտների գործունեությունը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը նաև նշել է, որ «ժամանակն է ամբողջությամբ փակել հակամարտության էջը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բլինքենն Ալիևի հետ խոսել է խաղաղության պայմանագրի անհապաղ կնքման մասին։