Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Ռուբեն Վարդանյանի պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն

905
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 15:00
Ռուբեն Վարդանյանի պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն

ՌԴ-ում Ռուբեն Վարդանյանի պաշտպանության ներկայացուցիչ Վիկտորյա Բուրկովսկայան թելեգրամյան ալիքում գրում է․ «Այսօր Ադրբեջանի դատարանը կրկին երկարաձգեց Ռուբեն Վարդանյանի կալանքը։ Որպես պաշտպանության ներկայացուցիչներ՝ մենք այս որոշումը համարում ենք անօրինական և անհիմն։ Մեր պաշտպանյալը մեկուսարանում է ավելի քան 7 ամիս։ Նրան կալանավորել են 2023թ․ սեպտեմբերի 27-ին։ Քննիչն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանին պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնելիս նշում է, որ նա չի հասցրել ավարտել քրեական գործի քննությունը։ Պատասխանները, որպես կանոն, ձևական բնույթ են կրում։ Ճաղերի հետևում են շարունակում պահել մի մարդու, ում մեղքն ապացուցված չէ։ Հստակ պատկերացում չունենք՝ երբ է տեղի ունենալու դատական նիստը։ Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ այն կարող է նշանակվել ևս 6-9 ամիս անց։ Այդ պահին Ռուբեն Վարդանյանը կալանքի տակ կլինի ավելի քան մեկ տարի։ Նախաքննության ժամկետների ձգձգումը՝ մեղադրյալին քննչական մեկուսարանում պահելով, խախտում է մեր պաշտպանյալի իրավունքները։ Բացի այդ, պարզ չէ՝ դատական նիստը հրապարակային կլինի, թե՝ ոչ։ Մինչդեռ մեր պաշտպանյալի գործի բաց քննությունը քրեական դատավարության օրինականությունն ապահովելու միակ միջոցն է։ Մենք պնդում ենք, որ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը պետք է լինի հենց այդպիսին»։