Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Պուտինը վստահում է պաշտպանության նոր նախարարին և նրան համարում չկոռումպացված»․ Կրեմլ

2384
Երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ., 10:24
«Պուտինը վստահում է պաշտպանության նոր նախարարին և նրան համարում չկոռումպացված»․ Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահում է պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկված թեկնածու Անդրեյ Բելոուսովին: «Պուտինը վստահում է Բելոուսովին և նրան համարում է ազնիվ և չկոռումպացված»,- Time ամսագրին հայտնել է Կրեմլի անանուն աղբյուրը։

Բացի այդ, քաղաքական հարցերով խորհրդատու Սերգեյ Մարկովը պարբերականի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումները՝ նշելով, որ Բելոուսովը «հավատարիմ է Ռուսաստանի նախագահին»։