Արսեն Հարությունյանը 3 մենամարտ անցկացրեց առաջնությունում` 3-ում էլ հաղթելով 10:0 հաշվով
![]() Ինչպես հայտնել ենք, րոպեներ առաջ Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի 57 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Արսեն Հարությունյանը՝ եզրափակչում ջախջախիչ պարտության մատնելով թուրք Մուհամեդ Քարավուշին։ Ինչպես եզրափակիչը, մինչ եզրափակիչ ընկած գոտեմարտները ևս մեր ըմբիշը հաղթահարել է առանց որևէ դժվարության։ Նա պայքարն սկսել է քառորդ եզրափակչից և 10։0 հաշվով առավելության հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ։ Կիսաեզրափակչում էլ գրանցվել է նույն 10։0 հաշիվը․ 24-ամյա Արսեն Հարությունյանը ջախջախել է ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին։ Եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակից, թուրք Մուհամեդ Քարավուշը ևս եզրափակիչ էր հասել նմանատիպ հաշիվներով տարած հաղթանակներով՝ առանց մրցակիցներին միավոր տալու։ Վճռորոշ գոտեմարտում, սակայն, ավելի ուժեղ գտնվեց Արսեն Հարությունյանը՝ ընդամենը 52 վայրկյանում հաղթելով նույն 10։0 հաշվով և իր կարիերայում չորրորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 2019, 2022 և 2023 թվականներին, սակայն այդ տարիներին նա հանդես է եկել 61 կգ քաշային կարգում։ |

«Իսպանիային դիմակայում էին ոչ թե արժանի մարզիկներ, այլ արգենտինական մոզիներ». Սուրեն Սահակյան
17200:48
Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը
194Երեկ, 21:54
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանը
125Երեկ, 20:18
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
154Երեկ, 19:36
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել ԱԱ-2026-ի եզրափակչում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ (տեսանյութ)
397Երեկ, 12:09
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
495Երեկ, 01:10
