Գերմանացիները ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ զենքի գործարանի կառուցման
![]() Հարյուրավոր գերմանացիներ ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ զենքի գործարանի կառուցման: Ցուցարարները հավաքվել են Ստորին Սաքսոնիայի հրապարակի դիմաց, որտեղ նախատեսում են Rheinmetall ընկերության զենքի արտադրության գործարան կառուցել, հաղորդում է N-TV-ն: Ոստիկանությունը հայտնել է, որ ցուցարարները, այդ թվում՝ տրակտորներով 300 ֆերմերներ, փորձել են արգելափակել մուտքի ճանապարհը: Փետրվարի 12-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը պետք է մասնակցեն գործարանի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը: Ավելի վաղ գերմանական Գրոսենհայն քաղաքի բնակիչները դեմ էին արտահայտվել Ուկրաինայի համար ռազմամթերքի արտադրության գործարանի կառուցմանը: NYT-ը նշել էր, որ փոքրիկ քաղաքի «ապստամբությունը» վկայում է Ուկրաինային զինելու հարցում գերմանացիների մտահոգության մասին: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
