Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները․ ինչ է պետք անել ցրտահարվելու դեպքում
![]() ՀՀ Առողջապահության նախարարությունը իրազեկում է՝ ինչ է պետք անել ցրտահարվելու դեպքում․ «Ցրտահարությունը մաշկի և ստորադիր հյուսվածքների վնասումն է միջավայրի ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Առավել հաճախ ցրտահարվում են մարմնի ծայրամասային, առավել վատ սնուցվող հատվածները՝ քթի ծայր, ականջախեցիներ, թշեր, կզակ, վերին և ստորին վերջույթների մատեր։ Հետևյալ գործոնները կարող են նպաստել ցրտահարության զարգացմանը. սեղմող, թաց հագուստ, քամի, ծայրամասային արյունաշրջանառության վրա ազդող ընդհանուր հիվանդություններ՝ ՇԴ, աթերոսկլեռոզ, ինչպես նաև՝ ալկոհոլի քրոնիկ չարաշահում, ծխելու անամնեզ, նախկինում ունեցած ցրտահարություններ, բարձր լեռնային (թթվածնի ցածր խտությամբ) շրջաններում լինելը։ Մանկահասակ և տարեց պացիենտները նույնպես ռիսկի խումբ են։ Կարևոր է տարբերել ցրտահարությունը, որը հյուսվածքների՝ միջավայրի ցածր ջերմաստիճանային պայմաններում առաջացող տեղային վնասում է, և ընդհանուր սառեցումը, որը մարմնի և օրգանիզմի վրա միջավայրի ընդհանուր ազդեցությունը նկարագրող ախտաբանական վիճակ է և կարող է ընդհուպ մահվան պատճառ դառնալ։ Ցրտահարությունը անտեսելու դեպքում հյուսվածքները, որոնք արդեն իսկ հայտնվել էին թերսնուցվող վիճակում, կարող են մեռուկանալ՝ արյունամատակարարման շարունակական վատացման և վնասման խորացման հետևանքով։ Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները, ալկոհոլ օգտագործել, կտրուկ տաքացնել (օրինակ՝ տաք ջրի մեջ ընկղմելով)»։ |

«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
9316:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
317Երեկ, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
112Երեկ, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
132Երեկ, 12:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
20011.01.2026, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
12309.01.2026, 12:30
