Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից
![]() «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը տեղափոխվում է ռուսական «Սոչի»: Հարությունյանը խաղացել է ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում և 2016 թվականին նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում: Հարությունյանը 2021-ին «Արարատ-Արմենիայից» վերադառնալով հարազատ ակումբ՝ օգնել է թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշրջանում Հարությունյանը ներքին առաջնություններում 34 խաղից հետո դարձել էր 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ: 2022-ի ամռանը Հարությունյանը մեծ ներդրում է ունեցել «Փյունիկի» եվրոգավաթային պատմական դարձած շրջանում, որտեղ թիմը հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին, երկրորդ փուլերը, այնուհետև նորամուտը նշել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, տարել հայկական ակումբների առաջին հաղթանակը եվրոպական մրցաշարի խմբային փուլում: 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառվա եվրոգավաթներում հատկապես փայլել է արդյունավետությամբ՝ 5 խաղում դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Հարությունյանը նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» գույներով հատել է 100 հանդիպման շեմը: Արդեն 2023/24-ի աշնանային հատվածում նա գրանցել է անձնական ռեկորդ ու անցկացրել կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը. ներքին մրցաշարերում Հովհաննեսն իր անվան դիմաց ունի 11 գոլ և 3 արդյունավետ փոխանցում: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվել ազգային ընտրանու կազմում: Աղբյուրը` «Փյունիկ» ՖԱ |

«Իսպանիային դիմակայում էին ոչ թե արժանի մարզիկներ, այլ արգենտինական մոզիներ». Սուրեն Սահակյան
17200:48
Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը
194Երեկ, 21:54
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանը
125Երեկ, 20:18
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
154Երեկ, 19:36
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել ԱԱ-2026-ի եզրափակչում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ (տեսանյութ)
397Երեկ, 12:09
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
495Երեկ, 01:10
