Ուկրաինայում զինվորագրման մասին օրինագիծը չի ընդունվել
505
Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 19:48
![]() Ուկրաինայի Նախարարների կաբինետը Գերագույն Ռադայից հետ է կանչել զինվորագրման նոր կանոնների մասին աղմկահարույց օրինագիծը։ Այս մասին հայտնել է խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնում են նաև, որ նախարարների կաբինետը շուտով Ռադային կներկայացնի վերանայված օրինագիծ՝ հաշվի առնելով պատգամավորների առաջարկները։ Մոբիլիզացիայի նոր կանոնների մասին օրինագիծը Նախարարների կաբինետը խորհրդարան է ներկայացրել դեկտեմբերի 25-ին։ Փաստաթղթով առաջարկվում է ուկրաինական իշխանություններին թույլ տալ մոբիլիզացնել նույնիսկ III խմբի հաշմանդամներին, ծանուցումներ ուղարկել էլեկտրոնային եղանակով և սահմանափակել զորակոչից խույս տվողների իրավունքները, այդ թվում՝ երկիրը լքածներին: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
