Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Կայծակնային շախմատի ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն էր

1381
Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ., 22:48
Կայծակնային շախմատի ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն էր

Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստները չկարողացան մեդալներ նվաճել։
Լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 21 հնարավորից վաստակեց 13 միավոր՝ զբաղեցնելով 24-րդ տեղը։
7-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը: Նա վաստակեց 14 միավոր։Կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճեց նորվեգացի Մագնուս Կարլսենը (16 միավոր)։