Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին

1205
Հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ., 17:48
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացման մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է Փենթագոնի կայքը:

Նշվում է, որ օգնության նոր փաթեթը ներառում է՝ NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար հավելյալ զինամթերք,

Stinger զենիթային հրթիռներ,

ՀՕՊ համակարգի համար բաղադրիչներ,

HIMARS-ի համար զինամթերք,

155 և 105 մմ արկեր,

TOW հրթիռներ,

Javelin-ներ

АТ-4

15 միլիոն փամփուշտ հրաձգային զենքի համար և այլն։
Նշվում է, որ դա սպառազինություն է՝ Ուկրաինայի կենսական կարիքները բավարարելու համար:

Բացի այդ, Փենթագոնը կոչ է արել ԱՄՆ Քոնգրեսին որքան հնարավոր է շուտ 2024 թվականին հավանություն տալ Ուկրաինային լրացուցիչ օգնության վերաբերյալ նախագահի խնդրանքին: