ԱԱ․ Տիգրան Լ․ Պետրոսյանը պարտվեց Մագնուս Կարլսենին
1928
Երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2023 թ., 20:24
![]() Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող՝ արագ շախմատի աշխարհի առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Լ․ Պետրոսյանը սև խաղաքարերով մրցեց աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ. վերջինը հաղթեց 39-րդ քայլին։ Կարլսենը վաստակել է 2,5 միավոր։ Տիգրան Լ․ Պետրոսյանն ունի 1,5 միավոր։ Ռոբերտ Հովհանիսյանը պարտության մատնեց շվեյցարացի Գաբրիել Գեհվիլերին և վաստակեց 2 միավոր։ Սամվել Տեր-Սահակյանը երրորդ տուրում պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևին և ունի 1,5 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Հայկ Մ․ Մարտիրոսյանը և Մանուել Պետրոսյանը։ Տիգրան Հարությունյանը պարտվեց հնդիկ Պրագնանադհային և ունի 1 միավոր։ Արագ խաղի աշխարհի առաջնությունում կանցկացվի 13 տուր։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
