««Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում, հնարավոր է, փոփոխություններ կատարվեն». Գիլոյան
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփեց «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթը: Մրցույթից առաջ անցկացման ձևաչափի, հավակնորդների և այլ հարցերի շուրջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զրուցել է լրագրողների հետ: Նրա խոսքով՝ մրցույթի կարգը հաստատված է, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարի խնդիրներ չեն առաջացել, այն շարունակում է գործել: «Առաջնորդվում ենք այդ կարգով. հավատարմագրված լրագրողներն ու հավաքականների մարզիչները քվեարկում են ու որոշում լավագույն տասը մարզիկներին: Բալային համակարգը ևս սահմանված է: Այն, որ կան որոշակի դժգոհություններ, կարծում եմ, նորմալ է: Կարծիքները տարբեր են. շատերը մատնանշում են հավակնորդների ցուցակում հրաձիգ Էլմիրա Կարապետյանի անվան բացակայության մասին: Ես ևս համակարծիք եմ, որ Էլմիրան մեր լավագույն մարզիկներից է և առաջինն է Օլիմպիական ուղեգիր նվաճել, սակայն իր արդյունքներով նա այնքան միավոր չի հավաքել, որպեսզի ընդգրկվի քսանյակում: Գոյություն ունի մրցույթի անցկացման հաստատված կարգ, որով առաջնորդվում ենք, և չկա որևէ կամայականություն»,- նշել է Կարեն Գիլոյանը: Նախարարի տեղակալը նշել է, որ մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը ևս դիտարկում է: «Անկասկած, լավարկումների ու փոփոխությունների կարիք կա: Հաջորդ տարվա սկզբին կհավաքագրենք մասնագետների կարծիքներն ու դիտարկումները: Պետք է ոչ թե բացառությունների սկզբունքով ընթանանք, այլ ունենանք հիմք՝ այս կամ այն որոշման համար: Կառուցողական քննարկումների արդյունքում, վստահ եմ, կիրականացնենք անհրաժեշտ բարալավումները»,- ասել է Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ամփոփել է սպորտային 2023 թվականը: Նրա խոսքով՝ 445 մեդալների առումով նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ավելի քան 40 տոկոսի աճ, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
