Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Ռաֆայել Նազարյանը՝ «Արարատ»-ի գլխավոր մարզիչ

158
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ., 13:48
Ռաֆայել Նազարյանը՝ «Արարատ»-ի գլխավոր մարզիչ

Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնն է ստանձնել Ռաֆայել Նազարյանը:
48-ամյա մասնագետը մարզչական հարուստ փորձ ունի. աշխատել է «Փյունիկում», «Ուրարտուում», «Արցախում» և ԲԿՄԱ-ում: Նա նաև գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները:
Որպես ֆուտբոլիստ Ռաֆայել Նազարյանն իր կարիերան սկսել է «Արարատում»՝ 1993-ից 1997 թվականներին թիմի կազմում դառնալով Հայաստանի չեմպիոն և քառակի գավաթակիր: Այնուհետև նա հանդես է եկել մի շարք ակումբներում, ինչպես նաև 23 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
Ռաֆայել Նազարյանի մարզչական շտաբում են ընդգրկվել մարզիչներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը, Գևորգ Պողոսյանը և Նիկոլայ Սարգսյանը:

Աղբյուրը`   «Արարատ» ՖԱ