«Կանխատեսածս «մեծ ողբերգությունը» տեղի ունեցավ». Դոնալդ Տուսկին ուղղված ուղերձում Սերժ Սարգսյանը հիշատակել է Արցախը
![]() ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Տուսկ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կայացած ընտրությունների արդյունքները, անկասկած, վկայում են Ձեր հանդեպ Լեհաստանի քաղաքացիների բարձր վստահության, երկրի կայուն զարգացման ապահովման գործում Ձեր կարողությունների, հեղինակության և հարուստ փորձի պահանջարկի մասին: Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և առաջընթաց: Ձեզ լավ ճանաչելով՝ հավատացած եմ, որ Ձեր խոստացած «լավ քաղաքական փոփոխությունները Լեհաստանում», իրոք, անխուսափելի են: Ձեզ ուղղված իմ վերջին նամակը՝ գրված 17.10.2020թ., իմ Հայրենիքի մի մասում՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետությունում) հայ ժողովրդին բնաջնջումից փրկելու համար Ձեր հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտության խնդրանքս էր՝ որպես Եվրոպայում հայտնի առաջատար քաղաքական գործչի: Ցավոք, կանխատեսածս «մեծ ողբերգությունը» տեղի ունեցավ. 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, Արցախում հայ ժողովուրդը էթնիկ զտման ենթարկվեց հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանի կողմից: Հարյուր հիսուն հազար հայերից ոչ ոք չմնաց իր բնօրրանում: Բայց հիմնախնդիրը, մեր համոզմամբ, լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հղում լավագույն բարեմաղթանքներս: Ընդունեք խնդրեմ իմ խորին հարգանքների հավաստիքը»։ |

Այսօր մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը
11613.02.2026, 23:42
«Վտանգավոր» սալտո. Իլյա Մալինինը խախտել է կեսդարյա արգելքը (տեսանյութ)
19411.02.2026, 22:18
Հայ գեղասահորդները հեռացրել են «Արցախ» անվանումը իրենց կարճ ծրագրից Ադրբեջանի բողոքից հետո
37610.02.2026, 00:52
Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՄՕԿ՝ Հայաստանի գեղասահորդների կողմից «Արցախ» երաժշտության ընտրության համար
16909.02.2026, 18:43
Միքայել Միքայելյանը ձմեռային Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 48-րդ հորիզոնականը (տեսանյութ)
19708.02.2026, 22:12
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը (տեսանյութ)
17807.02.2026, 00:30
