«Ռուսների առաքելություններից մեկը նախատեսված է 2023-ի վերջին». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել բրիտանական The Sun թերթին: Զելենսկին ասել է, որ Մոսկվան շատ է ցանկանում հեռացնել իրեն իշխանությունից: «Ռուսների առաքելություններից մեկը նախատեսված է 2023 թվականի վերջին: Գործողությունը կոչվում է «Մայդան-3»: Այն ուղղված է նախագահին փոխելուն: Գուցե՝ ոչ սպանությամբ: Նրանք կօգտագործեն իրենց ունեցած ցանկացած գործիք»,- ասել է նա: «Ես վերապրել եմ Պուտինի՝ 5-6 մահափորձ։ Առաջինն ամենահետաքրքիրն է: Եվ հետո, դա Covid-ի նման է, հետո այն ավելի հեշտ է դառնում»,- ասել է Զելենսկին: Նա չի պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Ուկրաինան ռուսամետ գործիչների դեմ մահափորձեր իրականացրել է օկուպացված տարածքներում. «Ես չեմ կարող ձեզ հետ քննարկել ուկրաինական հետախուզության, գաղտնի ծառայության կամ ինչ-որ հատուկ ստորաբաժանումների հատուկ գործողություններ»: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կօգտվի Պուտինին սպանելու հնարավորությունից, եթե նման հնարավորություն ընձեռվի, Զելենսկին ասել է. «Սա պատերազմ է, և Ուկրաինան ունի բոլոր իրավունքները՝ իր հողը պաշտպանելու համար»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
