ԵՄ-ը քննարկում է ռուս դիվանագետների տեղաշարժի հնարավոր սահմանափակման հարցը
1189
Երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ., 11:48
![]() Եվրոմիությունը քննարկում է ռուս դիվանագետների նկատմամբ միությունում տեղաշարժի հնարավոր սահմանափակումը: Դա առաջարկել է անել Չեխիան՝ պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակներում, գրում է Financial Times-ը: «ԵՄ անդամ երկրները քննարկում են՝ սահմանափակումներ մտցնե՞լ Ռուսաստանից դիվանագետների ճանապարհորդությունների համար»,- նշում է թերթը: Թերթի տվյալներով՝ Չեխիան ցանկանում է, որ Ռուսաստանից դիվանագետները ստանան վիզաներ և կացության թույլտվություններ, որոնք թույլ կտան ճանապարհորդել միայն ընդունող երկրի ներսում, այլ ոչ թե Շենգենյան գոտու մնացած մասով: Բացի այդ, Պրահան կոչ է անում, որ Եվրոմիությունը ռուս դիվանագետներից ընդունի միայն կենսաչափական անձնագրեր, որոնք, Չեխիայի իշխանությունների կարծիքով, ավելի դժվար է կեղծել: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
