«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն ձեռք բերող ընկերության բաժնետերերի տվյալները գաղտնի են պահվում. գործարքի հետքերով
![]() Պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ. «ՄՏՍ Հայաստան»-ի գործարքի հետքերով Այս մասին գրում է «Հետք»-ն ու հիշեցնում՝ ձեռք բերող ընկերության և դրա բաժնետերերի շղթայի մաս կազմող ընկերությունները 2022թ. Կիպրոսում գրանցված և ոլորտում անհայտ ընկերություններ են: Աղբյուրը Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին հարցրել է՝ արդյոք վաճառքին համաձայնություն տալուց առաջ հետաքրքրվե՞լ են, թե ով կամ ովքեր են Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի իրական շահառուն կամ շահառուները և խնդրել են հայտնել նրանց անունները: ՀԾԿՀ-ն հայտնել է, որ Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնության գործընթացը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածի և հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-Ն որոշմամբ սահմանված՝ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգի համաձայն, ըստ որի, նշված համաձայնության հարցի քննարկումն իրականացվում է կարգավորվող անձի կողմից ներկայացված հայտի հիման վրա։ «Հաշվի առնելով, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն նշել է, որ ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնության հայտով ներկայացվող գործարքի գոյության վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ գործարքի էական պայմանների վերաբերյալ տեղեկությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի հիմքով հանդիսանում է առևտրային գաղտնիք կազմող տեղեկություն, հետևաբար Ձեր կողմից հայցվող՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության իրական շահառուի կամ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը՝ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն, հանձնաժողովի կողմից չի կարող տրամադրվել»,- հարցմանն ի պատասխան՝ հայտնել է հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը։ Վերջինս նաև նշել է, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» համաձայն՝ հանրային նշանակության կազմակերպություն է, ուստի հայցվող տեղեկատվության ստացման նպատակով կարող են դիմել ընկերությանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
