Բայդենը սպառնացել է վետո դնել առանց Ուկրաինայի Իսրայելին օգնության նախագծի վրա. #TheHill
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնացել է վետո դնել առանց Ուկրաինայի Իսրայելին օգնության նախագծի վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան բյուջետային վարչությունը, հաղորդում է The Hill-ը։ Հանրապետականների առաջարկած նախագիծը չի համապատասխանում ներկայիս պահանջներին, քանի որ անուշադրության է մատնում Գազայի հատվածի բնակչությանը ցուցաբերվող մարդասիրական օգնությունը, ինչպես նաև Կիևին և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին ցուցաբերվող աջակցությունը, կարծում են վարչությունում: «Այս օրինագիծը վնասակար է Իսրայելի, Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և մեր սեփական ազգային անվտանգության համար»,- հայտնել է վարչությունը։ Սպիտակ տանը խոստացել են, որ կշարունակեն աշխատել Կոնգրեսի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքով համաձայնության հասնելու համար։ Բայդենն ավելի վաղ Կոնգրեսից պահանջել էր համաձայնեցնել 105 մլրդ դոլար ընդհանուր ծավալով փաթեթը, որից 61,4 մլրդ դոլարը նախատեսված է Ուկրաինային ռազմական աջակցության համար, 14,3 մլրդ դոլարը՝ Իսրայելին: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
