Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.

Բայդենը հրամայել է հարվածել Սիրիայում իրանական օբյեկտներին. Պենտագոն

1199
Ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2023 թ., 10:18
Բայդենը հրամայել է հարվածել Սիրիայում իրանական օբյեկտներին. Պենտագոն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է հարվածներ հասցրել Սիրիայում իրանական երկու օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հետագա անհրաժեշտ միջոցները կձեռնարկի, եթե իրանամետ խմբերը շարունակեն հարձակում գործել ամերիկացի զինծառայողների վրա։
Օսթինի խոսքով՝ ԱՄՆ-ի հարվածներն ինքնապաշտպանական բնույթ են կրում և կապ չունեն Մերձավոր Արևելքում հակամարտության հետ։