Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Մակրոնը կորցրել է արաբական աշխարհում վստահությունը․ #Reuters

1013
Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 23:18
Մակրոնը կորցրել է արաբական աշխարհում վստահությունը․ #Reuters

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Իսրայել այցի ժամանակ հայտարարել է Իսրայելի գործողություններին աջակցելու մասին և կորցրել արաբական աշխարհում վստահությունը, գրում է Reuters-ը։

Մակրոնը նախագահ Իցհակ Հերցոգին ասել է, որ Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Իսրայելի կողքին և հավելել, որ այցի առաջին նպատակը պետք է լինի Գազայի հատվածում պատանդների ազատ արձակումը:

Գործակալության հաղորդմամբ, բացի Իսրայելին համերաշխություն հայտնելուց՝ Մակրոնը ցանկացել է «որքան հնարավոր է օպերատիվ առաջարկներ անել»՝ կանխելու էսկալացիան, ազատելու պատանդներին և երաշխավորելու Իսրայելի անվտանգությունը։