ԱՄՆ-ն չպետք է զոհաբերի Իսրայելին հանուն Ուկրաինայի․ #TheHill
![]() Վաշինգթոնը չպետք է կրճատի Իսրայելին տրամադրվող օգնությունը հանուն Ուկրաինային աջակցելու՝ հաշվի առնելով այդ երկրների հետ դաշնակցային հարաբերությունների տարբեր աստիճանները։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ամերիկացի սենատոր Դևիդ Վենսը և «Ժառանգություն» հիմնադրամի նախագահ Քևին Ռոբերթսը, որոնք հոդված են գրել The Hill թերթի համար: Հրապարակման մեջ ասվում է, որ սխալ կլինի դադարեցնել Թել Ավիվին տրամադրվող օգնությունը՝ հանուն Կիևի լրացուցիչ ֆինանսավորման։ Հանրապետականի կարծիքով՝ ԱՄՆ Քոնգրեսը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Իսրայելի իրավիճակին, անհրաժեշտ է առանձին քննարկում և քվեարկություն: Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ Իսրայելը Վաշինգթոնի պատմական գործընկերն է և նրա առանցքային դաշնակիցը Մերձավոր Արևելքում, իսկ Ուկրաինան նույնիսկ ՆԱՏՕ-ում չէ: Վենսը և Ռոբերթսը ուշադրություն են դարձրել նաև այն հանգամանքին, որ Իսրայելը հարուստ հարևաններ ունի, բայց նրանք չեն պատրաստվում օգնել: Ամբողջ հույսը ԱՄՆ-ն է։ «Իսկ ահա ԵՄ հարուստ երկրները, հատկապես՝ Գերմանիան և Ֆրանսիան, կարող են Ուկրաինային զգալիորեն ավելի շատ օգնություն տրամադրել»,- ասվում է հոդվածում։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
