Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 16 հունիսի, 2024 թ.

«ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում պաղեստինցի ժողովրդի շահերը»․ Պաղեստինի նախագահ

684
Երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2023 թ., 10:30
«ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում պաղեստինցի ժողովրդի շահերը»․ Պաղեստինի նախագահ

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման գործողություններն ու քաղաքականությունը չեն արտացոլում պաղեստինցի ժողովրդի շահերը: Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է WAFA-ն:

Աբասը նշել է, որ չի ընդունում խաղաղ բնակիչների սպանությունները ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների շրջանում, ինչպես նաև կոչ է արել ազատ արձակել երկու կողմից գերեվարված բնակիչներին։

«Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը պետք է ավարտվի քաղաքական լուծմամբ։ Գազայի հատվածում պետք է բացվեն հումանիտար միջանցքներ. բնակչությանն անհրաժեշտ է ապահովել ջրով և դեղորայքով»,- հայտարարել է Աբասը։