Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

18:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 97735 անձ

251
Ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2023 թ., 20:42
18:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 97735 անձ

Սեպտեմբերի 29-ի ժամը 18:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 97735 անձ: Նրանցից մոտ 74 382-ը հաշվառված են: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
27396 անձ օգտվել է Կառավարության տրամադրած կեցավայրերից. Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 1617 անձ, Արարատի մարզում՝ 6139, Արմավիրի մարզում՝ 2749, Գեղարքունիքում՝ 2398, Կոտայքում՝ 7078, Լոռիում՝ 1404, Սյունիքում՝ 2094, Տավուշում՝ 1237, Վայոց ձորում՝ 1613, Շիրակի մարզում՝ 1067:
Նազելի Բաղդասարյանը նշեց, որ նախօրեին Ստեփանակերտ մեկնած ավտոբուսները այսօր 1560 մարդու արդեն իսկ տեղափոխել են Գորիս: «Ինչպես խոստացել էինք, ավտոբուսները ետադարձ ուղղությամբ մեկնել են Ստեփանակերտ, ընդհանուր՝ 46 ավտոբուս: Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, ժամը 18:40-ի դրությամբ դրանք հատել են Հակարիի կամուրջը: Ետադարձ մեկ երթ կկատարեն»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը: