«Էս մարդիկ պետական հանցագործներ են. համարեք սա հաղորդում». Սամվել Բաբայան
![]() ԼՂ ԱԺ 22 պատգամավորներն ու Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը: Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք «ավտոնոմ ռեսպուբլիկայի» կետ առ կետ գրված 23 կետի մասին, Ադրբեջանը համաձայնվել է: Էն մարդիկ, որոնք էդ փաստաթղթերը սահմանով տվել ու ստացել են, բանակցել են, կգան, դատարանում ցուցմունք կտան»: Հաղորդավար Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին՝ այսինքն եղել է այլընտրանք և տեղի ունեցածից խուսափելու հնարավորություն, Բաբայանն ասաց՝ այո, իհարկե: «Մենք կարող էինք 4400 քմ տարածքի վրա ստեղծեինք ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենայինք: Էս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է»,- ասաց Բաբայանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այդ մասին որևէ մեկին չի տեղեկացրել, քանի որ իրեն ոչ մեկն այդ մասին չի էլ հարցրել, իրեն որևէ հավաքի չեն հրավիրել: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
