Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Արթուր Ալեքսանյանը դժվարին գոտեմարտում բավարարվեց արծաթե մեդալով

548
Շաբաթ, 23 սեպտեմբերի, 2023 թ., 22:08
Արթուր Ալեքսանյանը դժվարին գոտեմարտում բավարարվեց արծաթե մեդալով

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչի ծանր գոտեմարտում չկարողացավ հասնել հաղթանակի:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի հնգակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում ոսկե մեդալը վիճարկեց Պանամերիկյան խաղերի և Պանամերիկյան առաջնության չեմպիոն, Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Քինդելանի հետ և պարտվեց 3:3 հաշվով՝ մրցակցի առավելությամբ: