«Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել
![]() Պարզվել են Ավան վարչական շրջանում գործող «Ալադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխաների նկատմամբ գործադրված բռնության դեպքերի մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, ինչպես նաև՝ մանկապարտեզի աշխատակիցներն ու տնօրենը։ Ուսումնասիրվել են վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսանյութերը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի տնօրենը, գիտակցելով երեխաների անօգնական գտնվելու հանգամանքը, նույն մանկապարտեզի մաքրուհու հետ խմբի կազմում, 2023թ. օգոստոսի 2-ին, սեպտեմբերի 12-ին և 14-ին մանկապարտեզի խնամքին հանձնված երեխաների խնամքը պատշաճ իրականացնելու փոխարեն, գիտակցելով իրենց քայլերով մանկահասակ երեխաների մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, բիրտ կերպով սաստել են երեխաներին, վախ առաջացնելու միջոցով հոգեկան ազդեցություն գործադրել, հարվածել են երեխաներին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է մասնակի. դատարանը որոշում է կայացրել՝ տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանք, իսկ մաքրուհու նկատմամբ՝ վարչական հսկողություն, 1մլն դրամի չափով գրավ և պաշտոնավարման կասեցում խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: |
Երևանում խուլիգանական արարքներով հայտնի դարձած ռուսները ձերբակալվել են. մանրամասներ
1918:48Ոստիկանությունը բռնի ուժով բերման ենթարկեց ԶԱՆԳ-ի անդամներին (լուսանկար)
5418:24Հրանտ Մարգարյանին ԱԱԾ են կանչել ու հարցաքննել
4518:12«Ո՛չ մարդն է պաշտպանված, ո՛չ կենդանիները»․ Սյուզաննա Սիմոնյան
11415:36««Երեխա ունենք, թեթև կնշենք նոր տարին»․ կախարդանքի տա՞կ եք, ի՞նչ է կատարվում»․ Տեր Եզնիկ
14415:18«Դիմակավորված «քաջորդիները» նվաստացնում են տեսանյութի «հերոսուհուն»»․ Հակոբ Կարապետյան
15314:36