Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանը տեղյակ է եղել «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին»

728
Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ., 23:36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանը տեղյակ է եղել «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին:

Նա ասել է, թե հայկական կողմը բազմիցս անտեսել է նախազգուշացումները:

«Ադրբեջանի Զինված ուժերը առաջին օրը ոչնչացրել են թիրախների 90%-ը»,- ասել է Թուրքիայի նախագահը, ում խոսքերը մեջբերել է «TRT» թուրքական հեռուստատեսության թելեգրամ-ալիքը: