Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ.

Կամիր խաչը հերքում է «Հայկական ժամանակ»-ի լուրը, թե Լաչինի միջանցքը բացվել է

470
Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ., 23:06
Կամիր խաչը հերքում է «Հայկական ժամանակ»-ի լուրը, թե Լաչինի միջանցքը բացվել է

Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել, ինչպես ավելի վաղ հաղորդել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին է հերքել այս լուրը. «Հերքում ենք, բեռնատարներ չեն անցել: Պարզապես Կարմիր Խաչի 9 մեքենա, որոնք Ստեփանակերտից Հայաստան էին եկել՝ բուժառուների բերելու համար, մի քանի օր չեն կարողացել վերադառնալ։ Այսօր միայն վերադարձել են Ստեփանակերտ»,- ասել է նա։